Նվիրաբերել

«Կանգնե՛ք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքինՆվիրաբերե՛լ

 

Հարգելի՛ հայրենակից,

 

Այս էջի միջոցով Դուք կարող եք նվիրաբերություն կատարել՝ օգնության ձեռք մեկնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Ձեր կողմից նվիրաբերված գումարն ամբողջապես կուղղվի Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրների լուծմանը և իրավունքների պաշտպանության արդյունավետ ու կայուն իրականացմանը։ Այդ մասին կարող եք ինքներդ համոզվել՝ այցելելով «Նվիրաբերությունների հաշվետվություն» էջ։

 

Ինչու՞ աջակցել

 

Թողե՛ք իմաստալից ազդեցություն. Ձեր նվիրաբերած գումարները կարող են փրկօղակ հանդիսանալ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար, ում առջև տեղահանման հետևանքով ծառացել են բարդ իրավական մարտահրավերներ։

Զորացրե՛ք խոցելիներին. Օժանդակե՛ք մեր հայրենակից անհատներին և ընտանիքներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տներն Արցախում՝ թողնելով այն ամենը, ինչ ունեին և սիրում էին, ստանալ էական իրավական աջակցություն և իրացնել իրենց արժանապատիվ ապրելու իրավունքը։

Նպաստե՛ք արդարադատությանը. Օգնե՛ք ապահովել, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավական կարիքները լինեն լսելի, իրավունքները՝ պաշտպանված, իսկ իրավական խնդիրները՝ լուծված։

 

Ինչպե՞ս աջակցել

 

Դուք կարող եք ընտրել նվիրաբերության տեսակը սահմանված ցանկից (ընդհանուր կամ ի պաշտպանություն)։ Ընդհանուր տարբերակով նվիրաբերություն կատարելու դեպքում Ձեր նվիրաբերած միջոցները կարող են ուղղվել Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրների հավաքագրմանը, լուսաբանմանը, հանրայնացմանը և լուծմանը՝ կոնկրետ անհատական գործերով, ինչպես նաև հավաքագրված խնդիրների հիման վրա վերջիններիս իրավունքների պաշտպանության արդյունավետ ու կայուն իրականացման մեխանիզմների համակարգային բարելավմանն ուղղված գործունեությանը և «Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության» ՔՀԿ ցանցի ամրապնդմանն ու հզորացմանը՝ ըստ կոնկրետ գործերի առկայության, հրատապության և կարևորության։

 

«Ի պաշտպանություն» տարբերակով նվիրաբերություն կատարելու դեպքում Դուք եք ընտրում Արցախից բռնի տեղահանված այն անձին, ով հանիսանում է հարթակի շահառու, հանրայնացրել է իր իրավական խնդիրները և ունի դրանց լուծման և իրավունքների պաշտպանության աջակցության կարիք։ Շահառուների պատմություններին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

 

Նվիրաբերություն կատարելու համար ընտրեք հետևյալ եղանակներից Ձեզ առավել հարմարը.

o   Քարտային փոխանցում կայքի միջոցով,

o   Բանկային փոխանցում:

 

Նվիրաբերություն կայքի միջոցով

 

Ընտրեք նվիրաբերության արտարժույթը և չափը կամ «այլ» դաշտում մուտքագրեք գումարի  Ձեր նախընտրելի չափը:

 

Համապատասխան դաշտերում Ձեր անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն մուտքագրելուց հետո համակարգը կտեղափոխի վճարման էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել Ձեր վճարային քարտի տվյալները: Կարող եք բաժանորդագրվել նաև շարունակական նվիրաբերությունների` ակտիվացնելով ամենամսյա նվիրաբերություն կոճակը:

 

Ձեր կողմից մուտքագրված էլեկտրոնային հասցեին կուղարկվի նամակ նվիրաբերությունը ստացված լինելու մասին:

 

Կատարելով նվիրաբերություն՝ կարող եք վճարել նաև Idram հավելվածի միջոցով: Նվիրաբերությունների էջում համապատասխան դաշտերում Ձեր անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն մուտքագրելուց հետո պետք է նշել Idram կոճակը, ապա ընտրել սկանավորման կամ հեռախոսով վճարելու տարբերակների միջև:

 

Նվիրաբերություն բանկային փոխանցման միջոցով

 

Դրամ, դոլար և եվրո արժույթներով բանկային փոխանումներ իրականացնելու համար կարող եք տեսնել բանկային հաշիվները ստորև, եթե ցանկանում եք ներբեռնել, սեղմեք այստեղ»: Եթե ցանկանում եք նվիրատվությունը կատարել՝ ի պաշտպանություն կոնկրետ շահառուի, խնդրում ենք փոխանցման ժամանակ նշել վերջինիս անունը և ազգանունը։

 

Շնորհակալ ենք Ձեր անգնահատելի աջակցության համար: Այսօր բոլորիս պարտքն է կանգնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թիկունքին՝ նպաստելով վերջիններիս սահուն ինտեգրմանը Հայաստանում»: