Հարթակի հիմնական նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանված անձանց ինտեգրմանը Հայաստանում՝ վերջինններիս իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով։
Հարթակի խնդիրներն են՝
- Գրանցել, ընդունել և քննել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ պետական և տեղական ինքակառավարման մարմինների, դատարանների, (պետական մասնակցությամբ) կազմակերպությունների, հանրային նշանակության անհատ ձեռնարկատերերի հետ ունեցած իրավական խնդիրների վերաբերյալ ներկայացրած դիմումները, բողոքները, առաջարկները (այսուհետ՝ հայտ)՝ ըստ իրավասու պետական և ՏԻՄ մարմիններին ներկայացնելու և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով,
- Լուսաբանել և հանրայնացնել Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրները՝ վերջիններիս իրավական կարիքները լսելի դարձնելու, խնդիրները լուծելու և իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով,
- Տեղադրել իրավական իրազեկումներ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների, օրինական շահերի և պաշտպանության երաշխիքների մասին՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով,
- Իրականացնել ֆոնդահայթայթում և աջակից իրավաբանների, իրավապաշտպանների և փաստաբանների ներգրավում՝ Արցախից բռնի տեղահանվածների իրավական խնդիրների լուծման ու իրավունքների պաշտպանության արդյունավետ ու կայուն իրականացման նպատակով,
- Հայտերի հիման վրա հավաքագրված խնդիրների ներկայացում պատկան մարմիններին և դրանց հիման վրա իրավասու մարմինների կողմից փաստարկված բարեփոխումների իրականացմանը աջակցություն՝ ուղղված Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության արդյունավետ ու կայուն իրականացմանը,
- Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության» ՔՀԿ ցանցի և անդամ ՔՀԿ-երի գործունեության ներկայացում։
Հարթակը գործարկվում է
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության
կողմից: Հարթակը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում։
Կայքը ստեղծվել և թարմացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի «Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ենթադրամաշնորհի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հարթակի մեթոդաբանության հեղինակային իրավունքը պատկանում է «
Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ին: