«Վարձով եմ ապրում, շատ դժվարությամբ, շատ պարտքեր ունեմ»․ բռնի տեղահանված
10.06.2025
«Մեծ «Ուրալով» մի կերպ դուրս ենք եկել, ահավոր վիճակ էր, կես ճանապարհին ենք մնացել, գրեթե ոչինչ չէինք վերցրել մեզ հետ»,-Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց Արևիկ Գրիգորյանը։
Նշում է՝ դիմացել են ու հույսով սպասել, որ ամեն ինչ լավ լինի։ Շրջափակման 9 ամիսները գրեթե սոված են անցկացրել, դժվարությամբ են ուտելիք հայթհայթել, բայց մեկ է, հույս միշտ էլ ունեցել են։
«Վարձով եմ ապրում, շատ դժվարությամբ, շատ պարտքեր ունեմ, երեք ամիս է չեմ կարողանում տան վարձը ճարեմ, տամ։ Ուզում եմ գրանցում ստանամ, բայց ծնողներիցս մեկն անհետ կորած է։ Պապայիս թղթերն են անհրաժեշտ, դե, չեն ճարում։ Տան վարձն ի վիճակի չեմ տալ, մանավանդ, որ կտրում են աջակցության գումարները»,-ասում է նա։