Բնակարանային ապահովման ծրագիրը շատ նսեմացուցիչ է․ Արմեն Չոմոյանը՝ արցախահայերի իրավական խնդիրների մասին

18.07.2024
Օկուպացված Արցախի Հանրապետության Հայկազյան համայնքի նախկին ղեկավար Արմեն Չոմոյանը Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում պատմեց, որ իրենց գյուղը օկուպացվել է 2020 թվականին։ Գյուղի շուրջ 300 բնակիչ ստիպված է եղել տեղահանվել։
Արմեն Չոմոյանը 2020 թվականից տեղափոխվել է Հայաստան։ Ասում է, որ այստեղ մի շարք խնդիրների են բախվել, որոնք մինչև օրս չեն լուծվում։
«Մղձավանջ էր, երբ եկանք Հայաստան։ Զգացինք, որ մենք ապրել ենք ուրիշ տարածքում, ոնց որ աֆրիկյան ինչ-որ երկրում, մեզ Հայաստանում այդպես դիմավորեցին։ Դա անակնկալ էր մեզ համար, քանի որ մենք ունենք Հայաստանի Հանրապետության անձնագիր, որի երաշխավորը ՀՀ կառավարությունն է։ Խնդիրները շատ մեծ էին, որոնց հետ մենք առնչվե ենք։ Սկսած դատական ակտերի ծառայությունից, մեքենաների գրանցման հաշվառումներով, ամեն ինչով, և ամենակարևորը՝ քաղաքացիության հարցը»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ մինչև պատերազմը չի եղել ոչ մի տարբերություն` իրենք Արցախի քաղաքացի էին, թե Հայաստանի, կարողացել են օգտվել ՀՀ բանկերից, հիփոթեքային վարկեր են վերցրել։
————————

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մանրամասները՝ տեսանյութում։


Վերադառնալ ցանկ