Գյուլվարդ Ջիվանշիրյանը տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետությունից։ Նա, ինչպես իր շատ հայրենակիցներ, ունի բազում իրավական խնդիրներ։ «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց նա։
Ընտանիքը բնակվում է վարձակալական հիմունքներով՝ Էջմիածնում, վարձը շատ թանկ է՝ 200․000 դրամ։ 9 հոգով մի տան մեջ են բնակվում։ Ասում է՝ գործ չկա, չեն գտնում։
Տիկին Գյուլվարդի խոսքով՝ տանը փոքր երեխա ունեն, որը մի քանի ամիս է՝ չի ստացել աջակցության ծրագրի գումարը։ Բացի դրանից, ունեն նաև կենցաղային պայմանների տարրական խնդիր, նշում է, որ տանը մահճակալ չկա։

————————
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
Մանրամասները՝ տեսանյութում։