Ծննդյան վկայականների վերականգնում. Արցախից տեղահանված ընտանիքի իրավական խնդրի լուծումը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղից հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան լքել իրենց տները՝ դառնալով բռնի տեղահանվածներ: Այս ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կանգնեցին բարդ իրավական խնդիրների առջև, որոնցից մեկն էլ փաստաթղթերի կորուստն էր: Նրանցից շատերի պատմությունները նման էին, սակայն յուրաքանչյուրն ուներ իր առանձնահատկությունները:
Արարատ Հարությունյանը և իր կինը  հանդիպեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) իրավաբանին իրենց ժամանակավոր բնակավայրում: Այս հանդիպումը տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում իրականացվող համայնքային այցի ընթացքում: Վերջին ամիսները Արարատի և իր կնոջ համար եղել էին անվերջ մղձավանջ. բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից, հարազատ տան կորուստը, և այժմ՝ իրենց ինքնության վերջին ապացույցի՝ ծննդյան վկայականների բացակայությունը: ԻՀԱ-ի նախաձեռնած այս այցը հույսի շող էր նրանց համար՝ իրենց իրավական խնդիրները լուծելու ճանապարհին:
Արարատը սկսեց պատմել իրենց պատմությունը, բացատրելով, թե ինչպես են կորցրել իրենց փաստաթղթերը տեղահանման ընթացքում։
Իրավաբանը լսում էր ուշադիր և բացատրեց ծննդյան վկայականի վերականգնման կարևորությունը իրավական տեսանկյունից։
«Ծննդյան վկայականը ձեր իրավական գոյության հիմքն է,» - ասաց իրավաբանը։ «Առանց դրա, դուք կհանդիպեք բազմաթիվ խոչընդոտների։»
Իրավաբանը ներկայացրեց ծննդյան վկայականի բացակայության հետևանքով առաջացող մի շարք իրավական խնդիրներ:
Արարատը և իր կինը հասկացան, որ առանց ծննդյան վկայականի նրանք կարծես գոյություն չունեին պետության աչքում։ Այս գիտակցումը ավելի մեծացրեց նրանց վճռականությունը։
Հաջորդ շաբաթների ընթացքում Արարատը և իր կինը աշխատում էին ԻՀԱ-ի հետ՝ հավաքելով անհրաժեշտ փաստաթղթերը, կապ հաստատելով համապատասխան մարմինների հետ։ Գործընթացը երբեմն թվում էր անհույս, բայց ԻՀԱ-ի աջակցությունը նրանց ուժ էր տալիս շարունակելու։
Վերջապես նրանց ջանքերը պսակվեցին հաջողությամբ։
«Սա ավելին է, քան պարզապես փաստաթուղթ, սա մեր իրավունքների և հնարավորությունների բանալին է»,- ասաց Արարատը։
Այս պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց ԻՀԱ-ի կարևոր դերը բռնի տեղահանված անձանց կյանքում և ընդգծեց իրավական փաստաթղթերի կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Իրավաբանը եզրափակեց. «Մեր առաքելությունն է ապահովել, որ յուրաքանչյուր անձ ունենա իր իրավունքների իրացման հնարավորություն։ Ծննդյան վկայականի վերականգնումը առաջին քայլն է դեպի լիարժեք իրավական պաշտպանություն»։
Վերադառնալ ցանկ