Հաշվետվություն՝ 2023 թվականից մինչ 2025 թվականի օգոստոսի 1-ը ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյա մամուլի հաղորդագրություն

07.08.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է հաշվետվություն՝ 2023 թվականից մինչ այժմ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ։
 
Ըստ այդմ, 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված  անձանցկարիքներիհասցեագրմանևաջակցությաննպատակով՝ՀՀԿառավարություննիրականացրելևշարունակումէկարճաժամկետ, միջնաժամկետևերկարաժամկետաջակցությանծրագրեր։
 
Մասնավորապես՝  
 
ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄ (ՀՀԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի 1975 ԼՈՐՈՇՈՒՄ)
 
Աջակցության չափը՝ միանվագ 100,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թ․ հոկտեմբեր-2024 թ․նոյեմբեր,
Շահառուների թիվը՝ շուրջ 114000 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 11,4 մլրդ դրամ։
 
 
ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿԱՄՍՅԱ 50 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՆՈՅԵՄԲԵՐԻ  9-Ի 1957 ԼՈՐՈՇՈՒՄ)
 
Աջակցության չափը՝ ամսական 50,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր,
Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 95000 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 8,5 մլրդ դրամ,
Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 1 մլրդդրամ։
 
 
LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի 1763 ԼՈՐՈՇՈՒՄ)
 
Աջակցության չափը՝ 40,000+10,000 դրամ․ 40,000 դրամ՝վարձակալության, 10,000 դրամ՝կոմունալծախսերիհատուցման համար,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 18 ամիս՝ 2023 թ․ հոկտեմբեր - 2025 թ․ մարտ,
Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 104000 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2023-25 թթ․համար՝շուրջ 85 մլրդդրամ,
Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 6 մլրդդրամ։
 
 
LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի 1833 ԼՈՐՈՇՈՒՄ)
 
Աջակցության չափը՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ, 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 9 ամիս՝ 2025 թվականի ապրիլ-դեկտեմբեր,
Շահառուների թիվը՝ միջին ամսական շուրջ 79600 հազար անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2025 թ․ համար՝շուրջ 9,5 մլրդդրամ։
 
 
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹԱՊՐԻԼԻ 11-Ի 417 ԼՈՐՈՇՈՒՄ)
 
Աջակցության չափը՝ ընտանիքի առաջին անդամի համար՝ 40,000 դրամ, սկսածընտանիքիերկրորդանդամից՝ընտանիքիյուրաքանչյուրբռնիտեղահանվածանդամիհամար՝ 10,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 7 ամիս՝ 2025 թվականի հունիս-դեկտեմբեր,  
Շահառուների թիվը՝  31.07․2025 թ․ դրությամբդիմումէներկայացրել 15,100 ընտանիք (ներկայացված տվյալները ստուգումների փուլում են)։ 
 
 
2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի 57 ԼՈՐՈՇՈՒՄ)
 
Աջակցության չափը։ Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում՝ շահառուին հնարավորություն է տրվում անցնել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այս դեպքում՝ պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ 50,000 դրամի չափով, ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ երեք ամիս ժամկետով։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ իրականացվում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։ Այս դեպքում՝ առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ ամսական 165,000 դրամի չափով, ամսական կտրվածքով՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը: Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպումից հետո երեք ամիս ժամկետով ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50,000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը փոխհատուցելու համար: 
Երրորդ բաղադրիչի շրջանակում առաջիներկուբաղադրիչները կազմակերպվում են համատեղ: 
Շահառուն ընդգրկվում է մինչև վեցամիս տևողությամբիրականացվողուսուցմանհամապատասխանդասընթացում՝ստանալովառավելագույնը 50,000 դրամ՝ ուսմանվարձիփոխհատուցումևևս 50,000 դրամ կրթաթոշակ: Ուսուցումնավարտելուցհետոգործատուիև շահառուի միջև կնքվումէառնվազն 6 ամիս ժամկետովաշխատանքայինպայմանագիր: Առաջին 3 ամսվա ընթացքումիրականացումէաշխատանքայինփորձառությանկազմակերպում, որիշրջանակումգործատուին 3 ամիսժամկետով տրվումէփոխհատուցումշահառուիաշխատավարձիվճարմանհամարամսական 165,000 դրամ: Գործատուիմոտաշխատանքայինփորձառությունանցնելուցհետովերջինիստրամադրվումէաջակցություն՝ամսականառավելագույնը 50,000 դրամի չափով (ոչավելի, քան  3 ամիսժամկետով)` շահառուիաշխատավարձիցհաշվարկվողեկամտայինհարկը, դրոշմանիշայինվճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը  փոխհատուցելուհամար:
 
Ծրագրի իրականացման ժամկետը՝ շարունակական՝ 2024 թվականից,
Շահառուների թիվը՝ ավելի քան 2300 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2024 թ․՝ 895 մլն 293 հազարդրամ (փաստացի), 2025 թ․՝ 873 մլն 150 հազար դրամ։
 
 
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄ)
 
Աջակցության չափը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3-ից 5 մլն դրամ՝ կախված տան կամ բնակարանի ձեռքբերման կամ կառուցման վայրից,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2024-2029 թթ ․
Շահառուների թիվը՝  տրամադրվելէ 2,180 հավաստագիր, իրացվել՝ 514 (31․07․2025թ․),
Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 800 մլնդրամ։
 
Այսպիսով`
 

Ծրագրի անվանում

Աջակցության չափը

Տևողությունը

Շահառուների թիվը

 

Տրամադրված գումար

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության  միջոցառում

100 հազար դրամ

2023 թ․ հոկտեմբեր-2024 թ․ նոյեմբեր

Շուրջ 114 հազար անձ

Շուրջ 11,4 մլրդ դրամ

Առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագիր

50,000 դրամ

2023 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր

 

Միջինում ամսական

շուրջ 95 հազար անձ

Պետբյուջե՝ շուրջ 8,5 մլրդ դրամ,

գործընկեր կազմակերպություններ՝ շուրջ 1 մլրդ դրամ

 

 

 

 

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու աջակցության ծրագիր

40,000+10,000 դրամ

2023 հոկտեմբեր – 2025 մարտ (18 ամիս)

Միջինում

ամսական շուրջ 104 հազար անձ

2023-2025 թթ․ համար՝ պետբյուջե՝ շուրջ 85 մլրդ դրամ,

գործընկեր կազմակերպություններ՝ շուրջ 6 մլրդ դրամ

 

ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիր

 

Ապրիլ-հունիս՝ 40,000, հուլիս-դեկտեմբեր՝ 30,000 դրամ

2025 ապրիլ – դեկտեմբեր (9 ամիս)

Միջինում

ամսական շուրջ

79,600 անձ

2025 թ․ համար՝ շուրջ

 շուրջ 9,5 մլրդ դրամ

ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագիր

40,000 դրամ + 10,000 դրամ սկսած երկրորդ անդամից

2025 հունիս – դեկտեմբեր (7 ամիս)

09.07․2025 թ․ դրությամբ՝ ներկայացված դիմումներ՝ 13,089 ընտանիք

 

2023 թվականին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիր

 

50,000-165,000 դրամ

2024 թվականից՝ շարունակական

Ավելի քան 2300 շահառու

2024 թ․՝ 895 մլն 293 հազար դրամ (փաստացի), 2025 թ․՝ 873 մլն 150 հազար դրամ։

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր

3-5 մլն դրամ՝ մեկ անձի համար

2024-2029 թթ ․

Տրամադրվել է 2180 հավաստագիր, իրացվել՝ 514  (31․07․2025թ․)

Շուրջ 800 մլն դրամ։

 
 
 
 ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Back to the list