Խոյ համայնքում իրավաբանական աջակցություն ցուցաբերվեց Արցախից բռնի տեղահանված անձանց

15.07.2024
2024 թվականի հուլիսի 11-ին Խոյ համայնքում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում Ծրագրի իրավաբանը Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Հանդիպման ընթացքում Ծրագրի իրավաբան Մարիաննա Ավագյանի կողմից պարզաբանվել է արցախցիներին հուզող մի շարք հարցեր, որոնք հիմնականում կապված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի, ծննդյան վկայականը վերականգնելու ընթացակարգի, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու, բանկի «սև ցուցակից» դուրս գալու և անցած ամիսների չվճարված  կենսաթոշակների տրամադրման հետ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
Իրավաբանականաջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանվածները կարող են զանգահարելհետևյալհեռախոսահամարով՝ +374 10 540199 կամգրելհետևյալէլեկտրոնայինհասցեին՝ info@armla.am:
 
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am  ) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Back to the list