ԻՀԱ ներկայացուցիչ Մարիաննա Ավագյանը մասնակցել է ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի արտագնա նիստին

03.03.2025

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի արտագնյա նիստին Իրավաբանների հայկական ասոցիացիայից մասնակցել է Մարիաննա Ավագյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ռազմավարության շրջանակներում իրականացվող ծրագրերը և դրանց արդյունքները: Մարիաննա Ավագյանը՝ որպես Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, հայտնել է, որ իրականացվել են հարցումներ ռազմավարական գործողությունների վերաբերյալ: Այս հարցումները հիմք կհանդիսանան ռազմավարության իրագործման անաչառ գնահատման, արդյունավետության համակողմանի վերլուծության և հետագա նպատակային քայլերի պլանավորման համար: Դրանց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ռազմավարական ծրագրի կատարողականի օբյեկտիվ չափում և վերջնարդյունքում ներկայացնել հստակ եզրակացություններ ու առաջարկություններ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև առաջիկա քայլերը՝ 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի հետագա արդյունավետ իրականացման համար: Մասնակիցները համաձայնել են, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության հաջող իրականացումը պահանջում է պետական կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների սերտ համագործակցություն:
Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ ռազմավարության իրականացմանը՝ նպաստելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Back to the list