Շահառու ընտանիքի ապրիլ և մայիս ամիսների աջակցության գումարները վճարվել են․ հաջողության պատմություն

Իրավաբանների հայկական ասոցիացիան «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) անձանց ցուցաբերում է անվճար իրավաբանական աջակցություն։ Նշված ծրագրի շրջանակներում մեզ է դիմել Կարինե Իշխանյանը՝ 40+10 հազար դրամ տրամադրվող աջակցության գումարը ստանալու խնդրով։
Նշված անձի երեք երեխաները 2024-ի մայիսի 2-ին հատել են ՀՀ սահմանը և վերադարձել են մայիսի 9-ին: Վերջիններիս ապրիլ և մայիս ամիսների աջակցության գումարները չեն վճարվել։ Նշված խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով քաղաքացիները գրավոր դիմում են ներկայացրել ՄՍԾ, սակայն օրենքով սահմանված ժամանակահատվածում գրությանը պատասխան չի տրվել։
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1763-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 2-ի 21.1-ի կարգավորումները, ըստ որի` ամսական դրամական աջակցությունը նախորդ ամիսների համար վճարվում է տվյալ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից 10 օրվանից պակաս բացակայելու դեպքում՝ մեր կողմից գրություն է կազմվել ուղղված ՄՍԾ-ին։
Արդյունքում դիմումում ներկայացված պահանջը բավարարվել է և շահառու ընտանիքի բոլոր անդաների ապրիլ և մայիս ամիսների աջակցության գումարները փոխանցվել են։
Վերադառնալ ցանկ