ՔՀԿ Ցանց

Ցանցի անդամները

Իրավաբանների հայկական ասոցիացիա

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (հետագա տեքստում՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:Կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երի...

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (հետագա տեքստում՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
Կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում, որպես հասարակական կազմակերպություն, գրանցվել է 1995թ. մարտի 14-ին:
Ներկայումս ԻՀԱ-ի համար կարևորագույն հիմնախնդիրներն ու մարտահրավերներ են.

  • ԻՀԱ-ի արդիականացումն ու իրավական նորարարությունների կիրառումը,
  • ԻՀԱ-ի կազմակերպական, այդ թվում ֆինանսական ինքնաբավության կարողությունների զարգացումը,
  • ԻՀԱ-ի անդամության զարգացումը,
  • պրոֆեսիոնալ, բարեվարք և նորարար իրավաբանական համայնքի ձևավորումը,
  • քաղաքացիների իրավական և հակակոռուպցիոն մշակույթի զարգացումը,
  • քաղաքացիական հասարկության, այդ թվում՝ ԻՀԱ-ի նախաձեռնությամբ հիմնված ՔՀԿ-ների կոալիցիաների և ցանցերի կարողություների զարգացումն ու ֆինանսական ինքնաբավության ապահովումը,
  • ԻՀԱ-ի ազդեցության մեծացումը արդարադատության, իրավապահ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման, հակակոռուպցիոն և այլ թիրախային ոլորտների հանրային քաղաքականությունների մշտադիտարկման, գնահատման մշակման, բարելավման վրա, որը ներառում է.
    • ՀՀ քաղաքացիների համար անվտանգ իրավական միջավայրի ձևավորումը,
    • իրավական նորարարությունների մշակումն ու ներդրումը,
    • անկախ, արդյունավետ և վստահելի դատական իշխանության կայացումը,
    • արդյունավետ, վստահելի, թափանցիկ և հաշվետու իրավապահ համակարգի կայացումը,
    • հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի հայկական մոդելի կայացումը,
    • մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը,
    • 2020 և 2023 թվականներին ցեղասպանության ենթարկված և Արցախից բռնի տեղահանված անձանց վկայության պատմությունների փաստագրումը,
    • քաղաքացիական հասարակության զարգացման համար նպաստող միջավայրի ստեղծումը:

ԻՀԱ-ն մեծ տեղ է տալիս միջազգային համագործակցությանը, որի շրջանակներում համագործակցել է Եվրոպական Միության, ՄԱԿ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ հեղինակավոր միջազգային և արտասահամանյան կազմակերպությունների հետ:
ԻՀԱ-ն իր առաքելությունը և ռազմավարական նպատակները իրականացնելու նպատակով կառուցողական երկխոսության ձևաչափով համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ փաստաբանների պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք այլ պետական մարմինների ու տեղական կազմակերպությունների հետ:
ԻՀԱ-ն հիմնադրել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը, որը տարիներ շարունակ պատրաստում է հակակոռուպցիոն առաջնորդներ:
ԻՀԱ-ն հանդիսանում է նաև ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվեցիայի ՔՀԿ-ների կոալիցիայի անդամ:
ԻՀԱ-ի կողմից 2012 թվականին հիմնադրվել և այժմ էլ գործարկվում է Իրավաբան.net  մասնագիտական լրատվական կայքը, որը նպաստում է հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակում է իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայում է որպես հարթակ՝ լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:
Որպես ինքնիշխան, պրոֆեսիոնալ, բարեվարք և նորարար կառույց ԻՀԱ-ն ձգտում է համախմբել  և առաջնորդել մասնագիտական բարձր կարողությունների ու անխոցելի բարեվարքության նկարագրի տեր իրավաբանական համայնքը` ապահովելու հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, օրենքի գերակայության և իրավական նորարարության զարգացմանը:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ կոնտակտային տվյալներ՝
Կազմակերպության գտնվելու վայնրն է՝ ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2
Հեռ․՝ 010540199
Էլ․ հասցե՝ info@armla.am

Պաշտոնական կայք՝ https://armla.am/

Կարդալ ավելին

«Հարմոնիա» ՀԿ

«Հարմոնիա» շուշեցիկանանցհասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Կազմակերպությունը 2004 թվականին Շուշի քաղաքում հիմնադրված «Հարմոնիա» հասարակական կազմակերպության իրավահաջորդն է, որի անդամները 2020 թվականին արցախյան պատերազմի պատճառով բռնի տեղահանվել են Արցախի...
«Հարմոնիա» շուշեցիկանանցհասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Կազմակերպությունը 2004 թվականին Շուշի քաղաքում հիմնադրված «Հարմոնիա» հասարակական կազմակերպության իրավահաջորդն է, որի անդամները 2020 թվականին արցախյան պատերազմի պատճառով բռնի տեղահանվել են Արցախի Հանրապետության Շուշի քաղաքից։ Կազմակերպության նպատակները ներառում են.
  • Նպաստել խաղաղության պահպանմանը և կանանց իրավունքների պաշտպանությանը,
  • Նպաստել կանանց մասնագիտական ​​և հոգևոր աճի զարգացմանը,
  • Միջազգային կազմակերպությունների, իրավասու կողմերի և կանանց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ միջազգային հանրության առջև Շուշիի ապաօկուպացման խնդրի բարձրացմանը նպաստելը,
  • Աջակցել Արցախյան հակամարտությունից տուժածների իրավական, սոցիալ-տնտեսական, բժշկական, աշխատանքային, մշակութային և այլ խնդիրների լուծմանը,
  • Շուշիի պատմամշակութային հուշարձանների միջազգային իրավական պահպանության խթանում,
  • Համագործակցություն այլ կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ նրանց ներգրավելով կազմակերպության կողմից առաջադրված նպատակների և խնդիրների իրականացման աշխատանքներում,
  • Բազմակողմանի համագործակցություն և համատեղ համակարգված աշխատանք Արցախի Հանրապետության և այլ երկրների կանանց, ինչպես նաև նույն նպատակները հետապնդող կազմակերպությունների հետ,
  • Անվճար տնտեսական և իրավաբանական ծառայությունների մատուցում կազմակերպության անդամներին` նրանց օրինական շահերը պաշտպանելու և տնտեսական նախաձեռնություններին աջակցելու համար,
  • Հնարավոր միջոցներով նպաստել պետական ​​մտածողության և ազգային գաղափարախոսության ամրապնդմանն ուղղված քարոզչության իրականացմանը,
  • Օրենքով չարգելված այլ գործունեության իրականացում։
Վերջին 10 տարիների ընթացքում «Հարմոնիա» ՀԿ-ն երկու անգամ անցկացրել է «Ես մարդ եմ» խաղաղության և մարդու իրավունքների հարավկովկասյան կինոփառատոնը (2007 և 2008 թ․թ․, դոնոր Հայնրիխ Բյոլ հիմնադրամ, ծրագրի ընդհանուր բյուջեն մինչև 1000 եվրո)։ Ցուցադրվեցին այլ երկրներում նկարահանված վավերագրական ֆիլմեր և քննարկվեցին հակամարտության գոտիները։ Կինոփառատոնը մեր փոքրիկ քաղաքի կյանքում մշակութային իրադարձություն է դարձել։ Փառատոնի շրջանակներում անցկացրել ենք «Աշխարհն առանց պատերազմի» թեմայով լուսանկարչության, պոեզիայի և երգի, նկարչության և կիրառական արվեստի մրցույթներ, կազմակերպել մրցութային աշխատանքների ցուցահանդեսներ։                                                
Հաջորդ երեք ծրագրն էին՝ «Ներառում», «Ներառման ընդլայնում» և «Ժողովրդավարացում» (2006, 2007, 2008 դոնոր International Alert, ծրագրի ընդհանուր բյուջեն մինչև $1000), որոնց աշխարհագրությունը շատ ավելի լայն էր և ընդգրկում էր ինչպես մայրաքաղաքը, այնպես էլ մարզկենտրոնները, և Արցախի Հանրապետության խոշոր գյուղերը։ Թիրախային խմբերը ներառում էին հակամարտությունից առավել տուժած մարդկանց, իսկ նրանց 60%-ն առաջին անգամ էր մասնակցում խաղաղապահ ծրագրերին:
Այս ծրագրերի շրջանակներում իրականացվել են հետազոտական ​​աշխատանքներ։ Ուսումնասիրվել է այլ տարածաշրջաններում հակամարտությունների վերափոխման գործում կանանց կազմակերպությունների փորձը: Անցկացվել են բազմաթիվ դասախոսություններ, կլոր սեղաններ և բուռն քննարկումներ «Ղարաբաղյան հակամարտություն. Քաղաքական իրողություններ և միտումներ. Կարգավորման ուղիները», «Հակամարտության բնույթն ու վերլուծությունը և լուծման մեթոդները», «Ադրբեջանցիների հետ բարեկամական հարաբերությունների վերականգնման հնարավորությունները», «Կանանց դերն ու տեղը խաղաղարար գործընթացներում»։ Անկասկած,իսկապես օգտակար էր «Խաղաղության մշակույթ» դասընթացը։ «Հարմոնի» ՀԿ-ն բազմիցս անցկացրել է «Ծրագրերգրելու ուսուցում» թեմայով սեմինարներ ։
Դասընթացներից մեկի ժամանակ կանանց ակտիվ մասնակցությամբ կազմվել է երեք փաստաթուղթ, որոնք այնուհետև ներառվել են ՝ «Վստահության կամուրջներ կառուցելու նախագիծ», «Խաղաղապահի կանոնագիրք» և «Դիմում Ղարաբաղցի և Ադրբեջանցի կանանց.» գրքույկում։
2018 թվականին մեր «Հեղինակային երգի ակումբ» նախագծին աջակցել է ԱՀ մշակույթի նախարարությունը, իսկ «Հարմոնիա» ՀԿ-ն առաջին անգամ պետության կողմից 1.589.400 դրամի ֆինանսական աջակցություն է ստացել։
2019 թվականին համակարգել ենք «Նախաձեռնող խմբերը՝ որպես քաղաքացիական ներգրավման մեխանիզմ» ծրագիրը (դոնոր Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ընդհանուր բյուջեն 7000 եվրո), որի նպատակն էր բարձրացնել Արցախի գյուղական շրջանների երիտասարդության քաղաքացիական գիտակցությունը և Արցախի երեք շրջանների 12 գյուղերում ստեղծել «Քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնող երիտասարդական խմբեր»։
2021-2022 թվականներին, Արցախում իրականացրել ենք «Ժողովրդավարությունը սկսվում է ինձնից» ծրագիրը (դոնոր European Union Initiative/Եվրոպական միության նախաձեռնություն, ծրագրի ընդհանուր բյուջեն 8,340,000 դրամ): Ծրագիրն ուղղված է արցախցի ուսանողների շրջանում ժողովրդավարական արժեքների և իրավական գրագիտության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, երիտասարդների մոտ ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հետաքրքրության և քաղաքացիական գործունեության մեջ անձամբ ներգրավվելու ցանկության ձևավորմանը։
2023 թվականին Երևանում իրականացվեց «Պատերազմը կին ականատեսների աչքերով» ծրագիրը (դոնոր՝ Կանանց հիմնադրամ Հայաստանում): Ծրագիրը միտված է Հայաստանում հասարակական էսկոպիզմը (փախուստ իրականությունից) մեղմելուն, ինչպես նաև երկրում տիրող իրավիճակի և սեփական կյանքի նկատմամբ մայրաքաղաքի բնակիչների մոտ գիտակցված վերաբերմունք զարգացնելուն՝ անմիջապես պատերազմից հետո (նոյեմբեր-դեկտեմբեր 2020) կին ականատեսների ձայնագրված պատմությունները լսելու և դրանց  որոշ մանրամասների հետագա քննարկման միջոցով։

էլ․ փոստ՝ harmonia.ngo2004@gmail.com
ֆբ էջ՝ https://www.facebook.com/profile.php?id=100069437419859
հեռ․՝ 093672611
Կարդալ ավելին

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

«ՎերադարձդեպիԴիզակ»ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են.  ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԱՄՆ-ի Ֆրանսիայի, Ռուսաս...
«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են.
  •  ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԱՄՆ-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի, ինչպես նաև այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների և ՀՀ քաղաքական իշխանությունների առջև բարձրացնել Հադրութի դեօկուպացիայի հարցը,
  •  գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի խնդիրը և մնացած հարակից բոլոր խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ և հասնել դրանց լուծմանը,
  •  իրավական հարթություն տեղափոխել Հադրութից տեղահանվածների խնդիրը և հասնել ժամանակավոր լուծումների` մինչև նրանց վերադարձը Հադրութ,
  •  աջակցել Հադրութից տեղահանվածների սոցիալական, տնտեսական, իրավական, զբաղվածության և այլ խնդիրների լուծմանը,
  •  տեղական և միջազգային հարթակներում պաշտպանել Հադրութից տեղահանվածների իրավունքները, այդ թվում սեփականության իրավունքը,
  •  բարձրացնել Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանելու հարցը և հասնել դրա լուծմանը, իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
Իր առարկան և նպատակներն իրականացնելու համար Կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ:
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի 23/1:
Հեռ․՝ 097277790
Էլ․ հասցե՝ arttvmery@mail.ru
Կարդալ ավելին

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» հասարակական կազմակերպությունը ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։   Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են․ միջազգային բոլոր կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով՝ նպաստե...

«Վերադարձ դեպի Քարվաճառ» հասարակական կազմակերպությունը ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։

 

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են․

  1. միջազգային բոլոր կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով՝ նպաստել 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով Արցախի Շահումյանի (այսուհետ՝ Քարվաճառի) շրջանի համայնքներից բռնի տեղահանված բնակիչների Արցախի Քարվաճառի շրջան վերադարձի հիմնախնդրի լուծմանը,
  2. նպաստել Արցախի Քարվաճառի շրջանի համայնքների բնակիչների հիմնախնդիրների ու դրան առնչվող խնդիրների իրավական լուծման մեխանիզմների ստեղծմանն ու գործարկմանը, ինչպես նաև՝ գործընթացների անհրաժեշտ փաստաթղթային և նորմատիվ բազայի ապահովմանը,
  3. նպաստել Արցախի Քարվաճառի շրջանի պատմամշակութային հուշարձանների միջազգային-իրավական պաշտպանությանը,
  4. միջազգային և տեղական իրավասու մարմիններում իրականացնել Արցախի Քարվաճառի շրջանից բռնի տեղահանված բնակիչների սեփականության իրավունքի պաշտպանությունը
  5. աջակցել արցախյան հակամարտության ընթացքում Արցախի Քարվաճառի շրջանի տուժած բնակիչների իրավական, սոցիալ-տնտեսական, առողջապահության , զբաղվածության, կրթական և այլ ընթացիկ խնդիրների կարգավորմանը,
  6. նպաստել Արցախի Քարվաճառի շրջանի բնակիչների (հնարավոր) կենսապայմանների ապահովմանը ներկայիս ժամանակավոր բնակության վայրերում,
  7. իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն։

Իր առարկան և նպատակներն իրականացնելու համար Կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ:

Կազմակերպության գտնվելու վայրն է՝  ՀՀ, ք․ Վանաձոր, Տարոն 4-րդ, 52-րդ շենք, բն․ 3

Հեռ․՝ +374 55 07 23 90 / +374 93 85 57 89

Կարդալ ավելին

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են. ● միջազգային կառույցների և իրավասու կողմերի հետ...

«Շուշիի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: 
Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են.

● միջազգային կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով` նպաստել Շուշի

քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հիմնախնդրի լուծմանը,

● նպաստել Շուշի քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հիմնախնդրի ու դրան առնչվող խնդիրների իրավական լուծման մեխանիզմների ստեղծմանն ու գործարկմանը, ինչպես նաև գործընթացների անհրաժեշտ փաստաթղթային և նորմատիվ բազայի ապահովմանը,

● միջազգային իրավական նորմերի շրջանակներում նպաստել Շուշի քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների պատմամշակութային ժառանգության և արժեքների պահպանությանը, հանրային և մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը,

● աջակցել Շուշի քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների բնակիչների իրավական, սոցիալ-տնտեսական, առողջապահության, զբաղվածության և այլ ընթացիկ խնդիրների կարգավորմանը, 

● նպաստել Շուշիի քաղաքի ու Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների բնակիչների (հնարավոր) կենսապայմանների ապահովմանը ներկայիս ժամանակավոր բնակության վայրերում,

● իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

Իր առարկան և նպատակներն իրականացնելու համար Կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ:

 

Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք

Երևան, Ն. Տիգրանյան 14 շենք, բն 34,

Էլեկտրոնային փոստի հասցե` shushi.cityzen@gmail.com,

Հեռախոս` +374 077236193

Կարդալ ավելին

«Կումայրի» արցախահայերի ՀԿ

«Կումայրի» արցախահայերի հասարակական կազմակերպությունը ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են․1. միջազգային իրավասու կառույցների հետ համագործակցելով՝ նպաստել 2020 թվականի արցախյան ...

«Կումայրի» արցախահայերի հասարակական կազմակերպությունը ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։
Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են․
1. միջազգային իրավասու կառույցների հետ համագործակցելով՝ նպաստել 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով Արցախի Քաշաթաղի շրջանի համայնքներից տեղահանված բնակիչների Արցախի Քաշաթաղի շրջանի վերադարձի հիմնախնդրի լուծմանը,
2. նպաստել Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչների կորցրած գույքի գույքագրմանն ու փոխհատուցման տրամադրմանը․
3. նպաստել արցախահայերի սոցիալ-մշակութային կյանքի ակտիվացմանը նոր բնակավայրերում,
4. ապահովել Արցախից ՀՀ նոր բնակավայրեր ներգաղթած անձանց մասնակցությունը մշակութային կյանքին,
5. իրականացնել սոցիալական աջակցության ծրագրեր՝ ուղղված արցախահայերի սոցիալական խնդիրների լուծմանը,
6. նպաստել սոցիալ-տնտեսական, առողջապահության, զբաղվածության և այլ ընթացիկ խնդիրների կարգավորմանը,
7. իրականացնել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած, վիրավոր ու զոհված (մահացած) անձանց ու նրանց ընտանիքի անդամների շահերի պաշտպանություն պետական և միջազգային կառուցներում
8. խթանել հասարակության մեջ արցախից ներգաղթած անձանց բնակիչների (հնարավոր) կենսապայմանների ապահովմանը ներկայիս ժամանակավոր բնակության վայրերում,
9. աջակցել Քաշաթաղի շրջանի և Արցախի բնակիչների իրավական, փաստաթղթային և քարտեզագրման հարցերի լուծմանն ու դրանցից բխող խնդիրների կարգավորմանը,
10. նպաստել արցախահայերի մասնակցությամբ սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը ՀՀ-ում և Արցախում,
11. աջակցել արցախահայերի մասնակցությամբ համայնքային զարգացմանը,
12. իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն։
Իր առարկան և նպատակներն իրականացնելու համար Կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ:
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, քաղաք Գյումրի, Ջիվանի 2-րդ նրբանցք, տուն 7
Էլ․ հասցե՝ xandoyanartavazd@gmail.com
Հեռ․՝ +37493872130

Կարդալ ավելին

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են․1. միջազգային բոլոր կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով՝ նպաստել 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով Արցախի Շահումյանի (այսուհետ՝ Քարվաճառի) շրջանի համայնքներից բռնի տեղահանված բնակիչների Արցախի Քարվաճառի շրջան վերադարձի հիմնա...

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են․
1. միջազգային բոլոր կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով՝ նպաստել 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով Արցախի Շահումյանի (այսուհետ՝ Քարվաճառի) շրջանի համայնքներից բռնի տեղահանված բնակիչների Արցախի Քարվաճառի շրջան վերադարձի հիմնախնդրի լուծմանը,
2. նպաստել Արցախի Քարվաճառի շրջանի համայնքների բնակիչների հիմնախնդիրների ու դրան առնչվող խնդիրների իրավական լուծման մեխանիզմների ստեղծմանն ու գործարկմանը, ինչպես նաև՝ գործընթացների անհրաժեշտ փաստաթղթային և նորմատիվ բազայի ապահովմանը,
3. նպաստել Արցախի Քարվաճառի շրջանի պատմամշակութային հուշարձանների միջազգային-իրավական պաշտպանությանը,
4. միջազգային և տեղական իրավասու մարմիններում իրականացնել Արցախի Քարվաճառի շրջանից բռնի տեղահանված բնակիչների սեփականության իրավունքի պաշտպանությունը
5. աջակցել արցախյան հակամարտության ընթացքում Արցախի Քարվաճառի շրջանի տուժած բնակիչների իրավական, սոցիալ-տնտեսական, առողջապահության , զբաղվածության, կրթական և այլ ընթացիկ խնդիրների կարգավորմանը,
6. նպաստել Արցախի Քարվաճառի շրջանի բնակիչների (հնարավոր) կենսապայմանների ապահովմանը ներկայիս ժամանակավոր բնակության վայրերում,
7. իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն։
Իր առարկան և նպատակներն իրականացնելու համար Կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ:
Կազմակերպության գտնվելու վայրն է՝  ՀՀ, ք․ Վանաձոր, Տարոն 4-րդ, 52-րդ շենք, բն․ 3
Հեռ․՝ +374 55 07 23 90 / +374 93 85 57 89

Կարդալ ավելին

Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ

Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են. միջազգային բոլոր...

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են.

  • միջազգային բոլոր կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով` վերացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի հետևանքով դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքների ռազմակալումը,
  • միջազգային բոլոր կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով` նպաստել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սկսած պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված բնակիչների վերադարձի հիմնախնդրի լուծմանը,
  • նպաստել Արցախի Հանրապետության ազգաբնակիչության հիմնախնդիրների ու դրան առնչվող խնդիրների իրավական լուծման մեխանիզմների ստեղծմանն ու գործարկմանը, ինչպես նաև գործընթացների անհրաժեշտ փաստաթղթային և նորմատիվ բազայի ապահովմանը,
  • միջազգային իրավական նորմերի շրջանակներում նպաստել Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքներում պատմամշակութային ժառանգության և արժեքների պահպանությանը,
  • միջազգային և տեղական իրավասու մարմիններում իրականացնել Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքներից բռնի տեղահանված բնակիչների սեփականության իրավունքի պաշտպանությունը,
  • աջակցել Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքներից բռնի տեղահանված բնակիչների իրավական, սոցիալ-տնտեսական, առողջապահության, զբաղվածության, կրթական և այլ ընթացիկ խնդիրների կարգավորմանը,
  • նպաստել Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքներից բռնի տեղահանված բնակիչների (հնարավոր) կենսապայմանների ապահովմանը ներկայիս ժամանակավոր բնակության վայրերում,
  • իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

Իր առարկան և նպատակներն իրականացնելու համար Կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում և ԱՀ գրանցված այլ կազմակերպությունների հետ:
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, քաղաք Երևան, Երևան, Շերամի 13 շենք, բն 41:
Հեռ․՝ 099438756
Էլ․ հասցե՝ avagyan_mariam@yahoo.com

Կարդալ ավելին

«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

«ԱՍԿԵՐԱՆՑԻՆԵՐ» ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:...

«ԱՍԿԵՐԱՆՑԻՆԵՐ» ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

1) նպաստել Արցախից բռնի տեղահանված մարդկանց սոցիալ-տնտեսական զարգացմանը,

2) համախմբել և օգնել Ասկերանի շրջանից բռնի տեղահանվածների ինտեգրմանը,

3) հզորացնել համայնքի ներուժը և խրախուսել նոր գաղափարներ ունեցող մարդկանց,

4) աջակցել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը,

5) աջակցել բռնի տեղահանված կանանց և երեխաներին,

6) աջակցել քաղաքացիական հասարակության զարգացման ու ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը,

7) օրենքով սահմանված կարգով աջակցել քաղաքացիական հասարակության կայացմանը, պաշտպանել մարդու իրավունքներն և ազատությունները,

8) աջակցել և մատուցել ծառայություններ՝ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց և իրականացնել բարեգործական ծրագրեր,

9) աջակցել խոցելի խմբի (հաշվանդամների, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների, անապահով ընտանիքների եւ այլն) սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և իրավունքների պաշտպանությանը,

10) աջակցել բռնի տեղահանված արցախցիներին՝ ֆինանսական, հոգեբանական, կրթական ծրագրերի միջոցով,

11) աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը  և խրախուսել քաղաքացիների մասնակցությունը որոշումների ընդունման գործում,

12) տրամադրել իր անդամններին անվճար խորհրդատվություն,

13) մշակել, կազմել, հրատարակել և անվճար տարածել համապատասխան մասնագիտական նյութեր, հոդվածներ և գրականություն,

14) կազմակերպել սեմինարներ, կոնֆերանսներ, կլոր սեղան՝ ազգային և միջազգային մակարդակով,

15) կազմակերպությունն իրականացնում է նաեւ օրենքով չարգելված այլ ծառայություններ:

Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ կազմակերպությունների հետ:

 

Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Վ. Ավանեսովի փ. / տ / 2/8, Էրեբունի 0087, Երևան

Հեռախոս՝ +374 97 245247

Էլ. հասցե՝ askeran.dev.center@gmail.com

Ֆբ էջ՝ https://www.facebook.com/askeranikanancakumb

Կարդալ ավելին

«Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

«Հայը կա» սոցիալական, զարգացման, անվտանգային հասարակական կազմակերպությունը ապաքաղաքական կազմակերպություն է՝ նախատեսված այն անձանց համար, որոնք ցանկանում են իրենց գործունեությամբ նպաստել Հայաստանի զարգացմանն ու ամրապնդմանը։ «Հայը կա» ՀԿ նպատակն է՝ համախմբել բոլոր նրանց, ովքեր ...
«Հայը կա» սոցիալական, զարգացման, անվտանգային հասարակական կազմակերպությունը ապաքաղաքական կազմակերպություն է՝ նախատեսված այն անձանց համար, որոնք ցանկանում են իրենց գործունեությամբ նպաստել Հայաստանի զարգացմանն ու ամրապնդմանը։
«Հայը կա» ՀԿ նպատակն է՝ համախմբել բոլոր նրանց, ովքեր իրենց կենսակերպով և գործունեությամբ ապացուցել և ապացուցում են, որ հայը կա, հայն ապրում է և հզորանում։
«Հայը կա» ՀԿ-ի տեսլականն է՝ խթանել Հայաստանի կրթամշակութային կյանքի զարգացմանը, նպաստել սոցիալական և անվտանգային համակարգի բարելավմանը՝ հայրենանվեր և հայրենահոգ, գաղափարակիր անձանց համախմբելու միջոցով։
Մենք ընթանում ենք հստակ ուղեծրով, որի նպատակն է յուրաքանչյուր գործ ծառայեցնել հայի գոյությանը, զարգացմանը և արժանապատի և ազգային ապրելու կենսակերպին։
Ավելի քան 50 գաղափարակից գործընկերներով մենք կարողացել ենք իրականացնել կրթական և մշակութային մի շարք ծրագրեր, որոնցից անմիջականորեն օգտվել են ավելի քան 3000 երեխա:
Կազմակերպությունը իր գործունեությունն իրականացնում է երեք ծրագրային ուղղություններով։
1․ զարգացման
2․ սոցիալական
3․ անվտանգային
«ՀԱՅԸ ԿԱ» ՀԿ կոնտակտային տվյալներ՝
Կազմակերպության գտնվելու վայնրն է՝ ՀՀ, ք․ Երևան, Թադևոս Ավդալբեգյան փող․ 4, տուն 6
Հեռ․՝ 077233203 / 060744444
Էլ․ հասցե՝ haikaorganization@gmail.com / info@bigdream.com
Պաշտոնական կայք՝ https: // www.bigdream.com
Կարդալ ավելին