ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ․ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է

20.10.2026

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը շարունակում է Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ աջակցելով նրանց իրավական խնդիրների լուծման, իրենց իրավունքների իրացման և պաշտպանության հարցերում։



Եթե Արցախից բռնի տեղահանվելուց հետո բախվել եք իրավական խնդիրների, ունեք հարցեր բնակարանային ապահովման, պետական աջակցության ծրագրերի, նպաստների, կենսաթոշակների, փաստաթղթերի կամ այլ իրավական հարցերի վերաբերյալ, կարող եք դիմել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ին՝ մասնագիտական իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։



Մեր նպատակն է աջակցել ձեզ՝ պարզելու ձեր իրավունքները, հասկանալու առկա իրավական հնարավորությունները և կողմնորոշվելու ձեր խնդրի լուծման համար անհրաժեշտ քայլերում։



Ինչպե՞ս դիմել անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար
․



Ձեզ հարմար եղանակով կարող եք՝

  • Առցանց հայտ ներկայացնել՝ Armrights.am հարթակի միջոցով։
  • Գրել էլեկտրոնային փոստով՝ info@armla.am կամ  info@armrights.am հասցեով։
  • Զանգահարել՝ 096 44 88 71 հեռախոսահամարով։



Դիմելիս հնարավորության դեպքում համառոտ ներկայացրեք ձեր խնդիրը, որպեսզի հնարավոր լինի ավելի հստակ հասկանալ ձեր հարցը և համապատասխան իրավական աջակցություն տրամադրել։




Ձեր իրավունքների պաշտպանությունը կարևոր է։
Եթե ունեք իրավական հարց կամ խնդրի լուծման համար խորհրդատվության կարիք, մի՛ հետաձգեք դիմելը։



Տարածե՛ք հայտարարությունը, որպեսզի այն հասնի նաև նրանց, ովքեր իրավական աջակցության կարիք ունեն։

Վերադառնալ ցանկ