Մեր առաքելությունը

Արցախից բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանում ինտեգրմանը նպաստելու գործում կարևորվում է կառավարության/տեղական ինքնակառավարման մարմինների և հանրության միջև համագործակցությունը և աջակցությունը, որը, ի թիվս այլնի, կարող է դրսևորվել վերջիններիս իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացմամբ: Այս առումով, մենք պատրաստակամ ենք ստանալ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրներին առնչվող Ձեր հայտերը և աջակցել Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ դրանց լուծման հարցում։
Բացի այդ, հարթակը միտված է աջակցել Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրների լուսաբանմանը, նրանց իրավունքների և պաշտպանության երաշխիքների վերաբերյալ իրավական իրազեկմանը, ինչպես նաև՝ ներկայացված հայտերի վերլուծությունների հիման իրավասու մարմինների կողմից փաստարկված բարեփոխումների իրականացմանը՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված անձանց արդարադատության հասանելիության ու պաշտպանության մակարդակի բարձրացմանը։

Արագ արձագանք

Իրավական խնդիրներին առնչվող առցանց ներկայացված Ձեր հայտի վերաբերյալ մեր փորձագետի կողմից կտրամադրվի պատասխան երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Ներկայացնել հայտ

Լուսաբանում

Ձեր համաձայնությամբ՝ մենք կլուսաբանենք և կհանրայնացնենք Ձեր պատմությունը՝ Ձեր իրավական կարիքները լսելի դարձնելու, խնդիրները լուծելու և իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

Իմանալ ավելին

Իրազեկում

Մենք կօգնենք Ձեզ լինել իրազեկ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների և պաշտպանության երաշխիքների մասին։

Իրազեկում

Բարեփոխումներ

Ձեր հայտերից հավաքագրված օրենսդրական բացերի և առկա խնդիրների համակարգային լուծման նպատակով մեր կողմից կմշակվեն և իրավասու պետական և ՏԻՄ մարմիններին կհասցեագրվեն հանրային քաղաքականություների բարելավման առաջարկություններ։

Բարեփոխումներ

Շահառուներ

Վերջին նորությունները

Հաջողության պատմություններ

Սույն բաժնում ներկայացվելու են հարթակի, «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության» ՔՀԿ ցանցի եւ վերջինիս քարտուղարությունը համակարգող «Իրավաբանների հայկական ասոցիացի» ՀԿ-ի օժանդակությամբ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող շահառուների հաջողությամբ հանգուցալուծված գործերը։

Ծննդյան վկայականների վերականգնում. Արցախից տեղահանված ընտանիքի իրավական խնդրի լուծումը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղից հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան լքել իրենց տները՝ դառնալով բռնի տեղահանվածներ: Այս ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կանգնեցին բարդ իրավական խնդիրների առջև, որոնցից մեկն էլ փաստաթղթերի կորուստն էր: Նրանցից շատերի պատմությունները նման էին, սակայն յուրաքանչյուրն ուներ իր առանձնահատկությունները:
Կարդալ ավելին

Արդարության հաղթանակ. արցախահայ ընտանիքի իրավունքների պաշտպանության պատմությունը

Գայանեի և նրա ընտանիքի իրավունքների պաշտպանության պատմությունը ոչ միայն մեկ ընտանիքի հաղթանակն է, այլև հույսի ճառագայթ բոլոր նրանց համար, ովքեր դեռ պայքարում են իրենց իրավունքների համար Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանման հետևանքով: Այն ապացուցում է, որ համառությամբ և ճիշտ աջակցությամբ հնարավոր է հասնել արդարության:
Կարդալ ավելին

Արցախահայ միայնակ մայրը վերականգնում է ընտանիքի իրավունքները. ԻՀԱ-ի հերթական հաջողության պատմությունը

Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Սինարա Մկրտչյանը և նրա երկու անչափահաս զավակները հայտնվեցին բռնի տեղահանվածների շարքերում: 
Կարդալ ավելին

Հայտերի վիճակագրություն

Սա armrights.am հարթակի միջոցով ստացված հայտերի (ազդարարումների) քանակի վերաբերյալ վիճակագրությունն է, որը ներկայացվում է ըստ արդյունքների և այլ չափանիշների։

49

Ընթացք տրված հայտերի քանակը

3

Բավարարված հայտերի քանակը

3

Չբավարարված հայտերի քանակը