Ֆոկուս խմբային քննարկումներ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման մշտադիտարկման նպատակով

21.04.2025
2025 թվականի ապրիլի 16-ին, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի նախաձեռնությամբ կայացել են առցանց ֆոկուս խմբային քննարկումներ՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման 2023-2025 թվականների միջոցառումների ծրագրի 2023-2024 թվականների կատարման գործընթացի հասարակական մշտադիտարկման շրջանակում։
Առաջին քննարկմանը մասնակցել են այն պետական մարմինների ներկայացուցիչները, որոնց լիազորությունների շրջանակում է ռազմավարությամբ նախատեսված գործողությունների իրականացումը։ Երկրորդ քննարկմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ և փաստաբաններ։
Քննարկումների ընթացքում մասնակիցները գնահատել են միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքն ըստ գերատեսչությունների՝ անդրադառնալով իրականացված գործողությունների բովանդակային գնահատմանը, դրանց արդյունավետությանը, ինչպես նաև՝ ի հայտ եկած խնդիրներին ու գործնականում արձանագրված արդյունքներին։
Մշտադիտարկումն իրականացվում է որակական և քանակական մեթոդների կիրառմամբ՝ ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ համապարփակ, հավաստի և ապացուցելի տեղեկատվություն հավաքագրելու նպատակով։
Քննարկման արդյունքները կամփոփվեն համապատասխան մշտադիտարկման զեկույցում, որը կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին և հասանելի կլինի լայն հանրությանը։
Վերադառնալ ցանկ