Հաջողության Պատմություններ

Իրավական գործընթացի արդյունքում կազմակերպության իրավունքները վերականգնվել են՝ վարչական ակտը ճանաչվել է անվավեր

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց անդամ կանգնած էր իրավական լուրջ խնդրի առջև։

Ավելին 

1 շաբաթում լուծվեցին ընտանիքիս բոլոր իրավական խնդիրները. արցախահայը՝ Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի իրավական աջակցության մասին

Արցախից բռնի տեղահանված Նովելա Օսիպովան պատմել է տեղահանումից հետո առկա իրավական խնդիրների մասին, ներկայացրել, թե ինչպես է իմացել Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ նաև ԻՀԱ)՝ որպես Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետ՝ նաև Ցանց) կազմակերպության մասին, և թե ինչու է որոշել դիմել հենց այս կառույցին։

Ավելին 

17 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների վերականգնման արդյունքում

Եվրոպական միության աջակցությամբ իրականացված «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում (2024թ. փետրվար - 2025թ. հունվար) ԻՀԱ-ի իրավաբանական թիմը սկսեց աշխատել Արցախից բռնի տեղահանված մի խումբ անձանց գործերի վրա, ովքեր ամիսներ շարունակ չէին կարողանում ստանալ իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը: Շահառուները հայտնվել էին ծանր կացության մեջ՝ չունենալով ապրուստի միջոցներ և հիմնական կարիքները հոգալու հնարավորություն:

Ավելին