Իրավաբանների հայկական ասոցիացիան «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) անձանց ցուցաբերում է անվճար իրավաբանական աջակցություն։
Նշված ծրագրի շրջանակներում Իննա Իշխանյանը դիմել է մեզ` ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1763-Լ որոշմամբ տրամադրվող աջակցության գումարը ստանալու խնդրով։
Շահառու ընտանիքի անդամները 2023 թվականի մայիսի 2-ին հատել են ՀՀ սահմանը և վերադարձել 2023 թվականի մայիսի 9-ին։ Նրանք ապրիլ և մայիս ամիսների աջակցության գումարները չէին ստացել։
Նշված խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով գրավոր դիմում են ներկայացրել ՄՍԾ-ին, սակայն օրենքով սահմանված ժամանակահատվածում չեն ստացել պատասխան։
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1763-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 2-ի 21.1-ի կարգավորումները, մեր կողմից գրություն է կազմվել ուղղված ՄՍԾ-ին։ Արդյունքում դիմումում ներկայացված պահանջը բավարարվել է և շահառու ընտանիքի բոլոր անդամների ապրիլ և մայիս ամիսների աջակցության գումարները փոխանցվել։