«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, գերմանական Renovabis բարեգործական հիմանդարմի հետ համագործակցությամբ մեկնարկում է նոր երիտասարդական ծրագիր` «Ստեղծագործի՛ր հանուն փոփոխության», որտեղ համադրվում են՝
- քաղաքացիական կրթություն,
- մշակութային ժառանգության պահպանում,
- ստեղծարար հմտությունների զարգացում,
- համայնքային ներգրավվածություն:
«Մասնակցության կարող են դիմել 15-29 տարեկան երիտասարդները Հայաստանի բոլոր մարզերից։
Խրախուսվում է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների դիմումը։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 13-ն է։
Ծրագրի մասին ավելին կարդալու և դիմելու համար՝
Վաղը՝ հուլիսի 3-ին, ժամը 19:00, տեղի կունենա առաջին առցանց տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում կարող եք՝
- ավելի լավ ծանոթանալ ծրագրին,
- հասկանալ ծրագրի կառուցվածքն ու հնարավորությունները,
- ուղղել Ձեզ հետաքրքրող հարցերը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել՝
createtochange.am@gmail.com
091541844»,-նշվում է հայտարարության մեջ։