Սույն թվականի փետրվարի 27-ին ժամը 15:00-ին Լեռնագոգ գյուղի «Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոցի» դահլիճում Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ որպես Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի քարտուղարություն, «Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում Լեռնագոգ գյուղում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձանց կտրամադրի անվճար իրավաբանական աջակցություն:
Իրավաբանական աջակցությունը ներառում է.
- Արցախիցբռնիտեղահանվածանձանցխնդիրներիփաստագրում,
- Արցախիցբռնիտեղահանվածևխոցելի (սոցիալապեսանապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կինևայլն) համարվողանձանցիրավաբանականաջակցությանտրամադրում՝պետականևտեղականինքնակառավարմանմարմիններիհետունեցածխնդիրներիլուծմանհամար,
- ԱրցախահայերիիրավունքներիպաշտպանությունևշահերիներկայացումՀՀպետականմարմիններում:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին կներկայացվի նաև armrights.am առցանց հարթակը, որը ստեղծվել է հատուկ Արցախից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համար: Կանցկացվի մանրամասն իրազեկում հարթակի գործիքների և հնարավորությունների վերաբերյալ, ներառյալ առցանց դիմումների ներկայացման գործընթացը: Բացի այդ, կներկայացվեն մեր թիմի կողմից արդեն իրականացված աշխատանքները՝ հաջողված դեպքերի օրինակներով, ինչպես նաև կքննարկվեն առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Մասնակիցները հնարավորություն կունենան տեղում ստանալ պատասխաններ իրենց հուզող հարցերին և ստանալ գործնական խորհրդատվություն։
Իրավաբանական աջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք կարողենզանգահարելհետևյալհեռախոսահամարով՝ +374 10 540199 կամգրելհետևյալէլեկտրոնայինհասցեին՝ info@armla.am: