ԻՀԱ-ի կողմից ներկայացված դիմումը բավարարվել է․ բռնի տեղահանված ըտանիքին վճարվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը

Իրավաբանների հայկական ասոցիացիան «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) անձանց ցուցաբերում է անվճար իրավաբանական աջակցություն։ Նշված ծրագրի շրջանակներում ասոցիացիային էր դիմել Էդգար Եսայանը՝ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար տրամադրվող նպաստը ստանալու խնդրով պայմանավորված։
Ծրագրի իրավաբանի իրականացված ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ գործող կարգավորումների համաձայն՝ ոչ մի իրավական հիմք չկա անձին՝ նպաստը չտրամադրելու համար։
Հաշվի առնելով վերոգրյալը, շահառուի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ԻՀԱ-ի կողմից գրություն է պատրաստվել ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի միասնական սոցիալական ծառայությանը, որում նշվել է այն իրավական և փաստական հանգամանքները, որոնցով պայմանավորված պետք է բավարարեին ներկայացված դիմումը։
ԻՀԱ գրության արդյունքում ծառայությունը հաշվարկել է և Էդգար Եսայանի ընտանիքին վճարում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։
Back to the list