Տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի հերթական նիստը

11.07.2024
Հուլիսի 11-ին կայացավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետև՝ Ցանց) կառավարման խորհրդի նիստը։ Նիստը տեղի ունեցավ zoom էլեկտրոնային հարթակի միջոցով։
Նիստը մեկնարկեց ԻՀԱ նախագահ, Ցանցի գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանի կողմից ծրագրի շրջանակներում 2024թ. փետրվարից մինչև հուլիսի 8-ը իրականացրած  գործունեության մասին ամփոփ հաշվետվության ներկայացմամբ։
Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես, Ցանցի քարտուղարության կողմից արցախահայերին ցուցաբերած իրավաբանական օգնության արդյունքների,  Ցանցի կողմից վերհանված խնդիրների և հիմնահարցերի, այդ թվում Ցանցի կողմից արցախահայերի իրավական խնդիրների վերաբերյալ պատրաստված տեսանյութերի, ինչպես նաև պատկան մարմիների այցելությունների հարցի վերաբերյալ։
Քննարկման ընթացքում Ցանցի անդամները ծանոթացան արցախահայերի իրավունքների պաշտպանության էլեկտրոնային հարթակին և դրա գործարկման ժամանակացույցին։
Այնուհետև քննարկում ծավալվեց նաև առաջիկայում կայանալիք Ցանցի ու վերոնշյալ էլեկտրոնային հարթակի շնորհադեսի նախապատրաստական աշխատանքերի վերաբերյալ։
Ամփոփելով նիստը մասնակիցները հնչեցրեցին իրենց կարծիքները ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների և արցախահայերի իրավունքների պաշտպանության էլեկտրոնային հարթակի վերաբերյալ։
Back to the list