Իրավաբանների հայկական ասոցիացիան «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) անձանց ցուցաբերում է անվճար իրավաբանական աջակցություն։ Նշված ծրագրի շրջանակներում մեզ է դիմել Սուսաննա Սահակյանը՝ թաղման նպաստը ստանալու խնդրով պայմանավորված։
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ կենսաթոշակառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Շահառուի ամուսինը մահացել էր ՀՀ-ում և նրա հուղարկավորությունը ևս իրականացվել էր ՀՀ-ում։
Տվյալ հանգամանքը հիմք ընդունելով շահառուի անունից ԻՀԱ-ի կողմից դիմում է պատրաստել ու կից ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացված պահանջը բավարարվել է և շահառուին նշանակվել է թաղման նպաստ։