Մեր առաքելությունը

Արցախից բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանում ինտեգրմանը նպաստելու գործում կարևորվում է կառավարության/տեղական ինքնակառավարման մարմինների և հանրության միջև համագործակցությունը և աջակցությունը, որը, ի թիվս այլնի, կարող է դրսևորվել վերջիններիս իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացմամբ: Այս առումով, մենք պատրաստակամ ենք ստանալ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրներին առնչվող Ձեր հայտերը և աջակցել Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ դրանց լուծման հարցում։
Բացի այդ, հարթակը միտված է աջակցել Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրների լուսաբանմանը, նրանց իրավունքների և պաշտպանության երաշխիքների վերաբերյալ իրավական իրազեկմանը, ինչպես նաև՝ ներկայացված հայտերի վերլուծությունների հիման իրավասու մարմինների կողմից փաստարկված բարեփոխումների իրականացմանը՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված անձանց արդարադատության հասանելիության ու պաշտպանության մակարդակի բարձրացմանը։

Արագ արձագանք

Իրավական խնդիրներին առնչվող առցանց ներկայացված Ձեր հայտի վերաբերյալ մեր փորձագետի կողմից կտրամադրվի պատասխան երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Ներկայացնել հայտ

Լուսաբանում

Ձեր համաձայնությամբ՝ մենք կլուսաբանենք և կհանրայնացնենք Ձեր պատմությունը՝ Ձեր իրավական կարիքները լսելի դարձնելու, խնդիրները լուծելու և իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

Իմանալ ավելին

Իրազեկում

Մենք կօգնենք Ձեզ լինել իրազեկ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների և պաշտպանության երաշխիքների մասին։

Իրազեկում

Բարեփոխումներ

Ձեր հայտերից հավաքագրված օրենսդրական բացերի և առկա խնդիրների համակարգային լուծման նպատակով մեր կողմից կմշակվեն և իրավասու պետական և ՏԻՄ մարմիններին կհասցեագրվեն հանրային քաղաքականություների բարելավման առաջարկություններ։

Բարեփոխումներ

Շահառուներ

Վերջին նորությունները

Հաջողության պատմություններ

Սույն բաժնում ներկայացվելու են հարթակի, «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության» ՔՀԿ ցանցի եւ վերջինիս քարտուղարությունը համակարգող «Իրավաբանների հայկական ասոցիացի» ՀԿ-ի օժանդակությամբ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող շահառուների հաջողությամբ հանգուցալուծված գործերը։

1 շաբաթում լուծվեցին ընտանիքիս բոլոր իրավական խնդիրները. արցախահայը՝ Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի իրավական աջակցության մասին

Արցախից բռնի տեղահանված Նովելա Օսիպովան պատմել է տեղահանումից հետո առկա իրավական խնդիրների մասին, ներկայացրել, թե ինչպես է իմացել Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ նաև ԻՀԱ)՝ որպես Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետ՝ նաև Ցանց) կազմակերպության մասին, և թե ինչու է որոշել դիմել հենց այս կառույցին։
Կարդալ ավելին

17 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների վերականգնման արդյունքում

Եվրոպական միության աջակցությամբ իրականացված «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում (2024թ. փետրվար - 2025թ. հունվար) ԻՀԱ-ի իրավաբանական թիմը սկսեց աշխատել Արցախից բռնի տեղահանված մի խումբ անձանց գործերի վրա, ովքեր ամիսներ շարունակ չէին կարողանում ստանալ իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը: Շահառուները հայտնվել էին ծանր կացության մեջ՝ չունենալով ապրուստի միջոցներ և հիմնական կարիքները հոգալու հնարավորություն:
Կարդալ ավելին

Իրավական աջակցության հաջողված պատմություն. ինչպես ԻՀԱ-ն օգնեց վերականգնել Արցախից տեղահանված քաղաքացու ծննդյան վկայականը

2023թ. սեպտեմբերյան դեպքերից հետո Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ բախվեցին մի շարք խնդիրների, որոնց թվում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում փաստաթղթային հարցերը:
Կարդալ ավելին

Հայտերի վիճակագրություն

Սա armrights.am հարթակի միջոցով ստացված հայտերի (ազդարարումների) քանակի վերաբերյալ վիճակագրությունն է, որը ներկայացվում է ըստ արդյունքների և այլ չափանիշների։

161

Ընթացք տրված հայտերի քանակը

35

Բավարարված հայտերի քանակը

11

Չբավարարված հայտերի քանակը